08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սենատոր Դիկ Դուրբինին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը եւ ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Սենատոր Դուրբինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:

Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարն ամերիկյան սենատորին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետեւողական ջանքերի համար:

Զրուցակիցները հանգամանալից խոսեցին Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ