15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւը հանդիպել է Քլինթոնի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն այսօր` հունիսի 6-ին, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է “Regnum”-ը:

Ալիեւն իր գոհունակությունն է հայտնել Քլինթոնի հերթական այցի կապակցությամբ` գնահատելով այն որպես 2 երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ցուցանիշ: Քննարկելով տարածաշրջանային անվտանգության, տնտեսական, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերը, քաղաքական զարգացումները` Ալիեւը նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին:

Քլինթոնը եւս հայտնել է իր գոհունակությունը  Ալիեւի հետ հանդիպման կապակցությամբ: Նա ընդգծել է Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ադրբեջանի ղեկավարի մասնակցության կարեւորությունը: Պետքարտուղարը նշել է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հաջող համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության ընդարձակման շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ