20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հեշտ է հանձնել ուրիշների պաշտոնները, բայց ոչ սեփական տնտեսական լծակները. Անուշ Սեդրակյանը` ԲՀԿ-ի մասին

“ԲՀԿ-ն հոգով- սրտով միացած է կոալիցիային”,-այսօր նման հայտարարություն արեց “Ազատ դեմոկրատներ“ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելեց, որ իր կարծիքով` ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին հայտարարություն չի լինի:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային, Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, այստեղ խոսքը չի գնում հավասար գործընկերների մասին, ՕԵԿ-ը, ըստ նրա,  փոքր եղբոր կարգավիճակում է:

Հարցին, թե արդյոք սա իշխանության սցենարն է , Անուշ Սեդրակյանը պատասխանեց.”Ես կտրականապես դեմ եմ նման ձեւույթին` հերթական ընդդիմություն առաջ քաշելու: Մինչ այժմ բոլոր ընդդիմությունները բերվում էին իշխանական դաշտ,  կատարվում էր այդ ուժերի վերբովկա, այժմ իշխանական մոնոլիտից պոկված ուժը երկակի վիճակում է: Ընդդիմություն դառնալու համար  ԲՀԿ-ն պետք է հանձնի սեփական տնտեսական լծակները”:

Անուշ Սեդրակյանը շեշտեց, որ  դժվար է այս պարագայում խոսել նոր ընդդիմադիր ուժի կայացման մասին, քանի որ հեշտ է հանձնել այլոց պաշտոնները, բայց ոչ սեփական տնտեսական լծակները:  Նա հավելեց, որ եթե անգամ ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է,  ի հայտ է գալու քաղաքական գաղափարական խնդիրը: ԲՀԿ-ն, ըստ Սեդրակյանի, մշտապես հանդես է եկել իշխանության պաշտպանի դերում:

-Տնտեսական լծակ հանձնելը ո՞րն ա,  կարող ա՞ Հայաստանից քոչեն, եթե մարդը ընդդիմություն է”,-ընդդիմախոսին հակադարձեց ասուլիսի մյուս բանախոսը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

-Դա նշանակում է մտնել մաքուր հարկային դաշտ”,-պատասխանեց Անուշ Սեդրակյանը: Վարդան Այվազյանը նշեց, որ չի կիսում այս տեսակետը: Անուշ Սեդրակյանի այն դիտարկմանը, թե այս տեսակետը շատերն են կիսում, հետեւեց Վարդան Այվազյանի արձագանքը.”Իմացանք քանի հոգի ա կիսում, քանի հոգին երեւաց”:

“Բայց մեր բոլոր հոգիները ապրում են, կենդանի են”,-ռեպլիկ արեց “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչը:

Վարդան Այվազյանը նշեց, թե ՀԱԿ-ում եւ “Ազատ դեմոկրատներ“-ում էլ կան շատ հաջողակ եւ գործունյա բիզնեսմեններ, որոնք շատ արդյունավետ աշխատում են: Նա բերեց Սուքիասյանների ընտանիքի օրինակը, ինչին անմիջապես հետեւեց “տեսանք, ինչ եղավ նրանց հետ” դիտարկումը:

Լրագրողները Վարդան Այվազյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո այնպես ստացվի, որ օրինակ, հայտնաբերվի, թե Գագիկ Ծառուկյանը պարտքեր ունի պետությանը: “Կարող ա, կարող ա Այվազյան Վարդանինն էլ հայտնաբերվի, Ձերն էլ’’,-պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ