18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ավելի է հակված նոր հակամարտություն սկսելուն. Թոմաս դե Վաալ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջին բախումները  մեծամասշտաբ ռազմական գործողության չեն վերածվի: Նման կարծիք է  հայտնել Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը “Sunday’s Zaman”-ին տված հարցազրույցում:

“Ես չեմ դիտարկում վերջին բախումները` որպես վերադարձ ղարաբաղյան պատերազմին”,-նշում է մասնագետը` ընդգծելով, որ Ադրբեջանն, անշուշտ, ավելի  հակված է նոր հակամարտություն սկսելուն, սակայն նրան ետ պահող պատճառներ էլ կան, որոնց թվում դե Վաալը նշում է այդ երկրի հարստության կուտակումը:

Վաալը կարծում է, որ սահմանային բախումները 2 կողմից էլ պարզապես “հիշեցում” են միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության վտանգների մասին: “Կարեւորը դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումն է ավելի ակտիվ քայլերով` առաջիկա տարիներին պատերազմը կանխելու նպատակով”,-ընդգծել է դե Վաալը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ