26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ում այլընտրանք չունի. Զուրաբյանը` ՀԱԿ առաջնորդի առաջադրման մասին

“Տեր-Պետրոսյանը եղել եւ շարունակում է մնալ ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Նա ունի լրջագույն հեղինակություն, այդ գնահատականները տարածվում են նաեւ Կոնգրեսից դուրս: Վստահ եմ, որ եթե հարցը դրվի այսպես`  ո՞վ կարող է հաղթել բռնապետության թեկնածուին, ապա պատասխանը կլինի հետեւյալը ` ով կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ քաղաքացիների:

Վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս առումով իր այլընտրանքը չունի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցին:

Միեւնույն ժամանակ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ  ՀԱԿ-ն այս հարցի պատասխանը կտա այն ժամանակ, երբ դրա ժամանակը կգա:

“Ի տարբերություն այն բոլոր քաղաքական գործիչների եւ մեկնաբանների, որոնք ավելի շատ զբաղված են շահարկումներով եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով, մենք լուրջ քաղաքական ուժ ենք եւ նման կարեւորագույն որոշումն ընդունելու ենք այն ժամանակ, որը դրա համար նախատեսված է”,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ 2007թ. իր առաջադրման մասին Տեր-Պետրոսյանը հայտնեց հոկտեմբերի 26-ին`հանրահավաքի ժամանակ, եւ հավելեց .”Եթե ինքը նման որոշում ընդուներ հունիսին, դա ուղղակի լուրջ չէր լինի: Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է եւ,  ի տարբերություն անլուրջ քաղաքական ուժերի, մենք գիտենք, թե երբ է գալիս այդ հարցին պատասխանելու ժամանակը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ