20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կգործի երկաթուղի՞ն.Հայացք

“Հայացք” օրաթերթը տեղեկացնում է, որ “Ազերյոլսերվիս” բաժնետիրական ընկերության ղեկավար Ջավադ Ղուրբանովը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կսկսի շահագործվել այս տարվա աշնանը: Նախկինում շահագործման ժամկետը տեղափոխվել է 2013 թվական, սակայն Ղուրբանովի պնդմամբ` “ժամկետները կրճատվել են, քանի որ շինարարական “վերականգնողական աշխատանքները հաջողվել է իրականացնել ժամանակին:

Սեպտեմբերի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թեստային ռեժիմով կանցնի առաջին գնացքը”:

Հիշեցնենք, որ Հայաստանը շրջանցող այս երկաթուղու կառուցումը նպատակ ունի չեզոքացնել Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցի տարածաշրջանային նշանակությունը` Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցություն հաստատելով, ինչից բնականաբար օգտվելու է նաեւ Ադրբեջանը: Բաքուն այդ նպատակի համար Վրաստանին տրամադրել է մոտ 750 մլն դոլար:

Երկաթուղու Ախալքալաք-Կարս 100 կմ հատվածը կառուցվել է զրոյից, իսկ Ախալքալաք-Թբիլիսի հին երկաթուղագիծը ենթարկվել է հիմնանորոգման: Սա ավելի է ընդլայնում Հայաստանի երկաթուղային շրջափակման Բաքվի եւ Անկարայի քաղաքականությունը, իսկ Հայաստանը այդպես էլ որեւէ հակաքայլ չձեռնարկեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ