26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զուլոյա՞նը, Կարապետյա՞նը, թե՞ Մարգարյանը

“Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակի  անցողիկ տեղերում գտնվող թեկնածուները անհամբեր սպասում են, թե նրանից ով կդառնա պատգամավոր: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը քաղաքաշինության նախարարի պաշտոնում առաջադրել է Սամվել Թադեւոսյանին, որը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով: Նա ցուցակի 8-րդ համարն էր:

ՕԵԿ ցուցակի 9-րդ հորիզոնականում Նելսոն Զուլոյանն է, իսկ 10-ում` Դավիթ Կարապետյանը:

Դեռ պարզ չէ նրանցից ով է դառնալու պատգամավոր: “ՕԵԿ-ում այնպես չէ, ինչպես այլ կուսակցություններում, դեռ պիտի քննարկվի, իմանան ով ինչի կարող է անել, նոր որոշեն”,-Henaran.am-ին տեղեկացրին ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները: Նշենք նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը շատ է ուզում պատգմավորի մանդատ տալ Հովհաննես Մարգարյանին, որը ՕԵԿ ցուցակի 12-րդ համարն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ