26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Բաքուն փորձում է արդարանալ

image_5647

Ադրբեջանի Միլի Մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը “Salam News”-ին հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած դիվերսիաները ծրագրվել եւ ղեկավարվել են Ռուսաստանի կողմից:

Ինչպես գրում է “artsakhtoday.com”-ը, Բաքուն նախ որոշեց թաքցնել  ՀՀ զինված ուժերի կողմից կրած իր ռազմական անհաջողությունները, իսկ այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել “ոչ ռազմական կորուստների” մասին: Սակայն արդեն բավականին կասկածելի են ադրբեջանական զինվորների մահվան հանգամանքները` բետոնե սալիկի տակ մնալը կամ զենքի հետ անփութորեն վարվելը: Երբ անհնար դարձավ թաքցնել ճշմարտությունը, Ադրբեջանը մի նոր ցնցող պատմություն հորինեց, ըստ որի սյուժեի “հայկական զինված ուժերը լայնամասշտաբ գործողություն են կազմակերպել` ավիացիայով եւ հրետանիով, որը հնարավոր է եղել կանխել ադրբեջանցի զինվորների կյանքի գնով”:

Հետաքրքիր է, որ Բաքուն “չի նկատում” ռազմական փորձագետների հրապարակումները, ըստ որոնց ադրբեջանական վերջին դիվերսիաների ետեւում կանգնած են թուրքական եւ իսրայելական զինվորականները, որոնք այդ կերպ ոչ միայն փորձարկում են ռազմական տեխնիկայի նոր օրինակները, այլ նաեւ ստուգում են հակամարտող կողմերի ռազմական ներուժը:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ