21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փառք ԱՄՆ-ին»․հասկանում ենք՝ ինչ վտանգների առջեւ ենք կանգնում

v_khachatryan-1

Արդեն ինքներս էլ հասկանում ենք՝ ինչ վտանգների առջև ենք կանգնում, երբ մեկ շուկայից է մեզ ինչ-որ բան մատակարարվում, գազի շուկան մեզ օրինակ։ Այդ մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ շուկայական տնտեսության մեջ, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել, ուստի պետք է լրջագույն աշխատանք կատարել այդ առումով։

«Օրենսդրական բարեփոխումների առումով ՀՀ իշխանություններին աջակցել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Հիմա տեսնում եմ, որ ամեն նոր ծրագիր, որը ներկայացվում է, նոր մարտահրավերի լուծում է։ Մենք չունեինք ազատ շուկա էլեկտրաէներգիայի մատակարարման համար, և թվում էր՝ անհնար կլինի այլ շուկայից օգտվել, բայց հետո այլ երկրների օրինակով տեսանք՝ փորձը աշխատում է։ Բայց մենք էլ հաջողություն ունեցանք։ Փետրվարի մեկից նոր համակարգն աշխատում է, խիզախ քայլն իր արդյունքն ունեցավ»,- շեշտեց Խաչատուրյանը։

Նա խոստովանեց՝ մենաշնորհից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, պետք է հետևողական աշխատանք իրականացնել։ «Ես պարզել եմ, որ հենց նախկին մենաշնորհի կողմից կա դիմադրություն։ Փորձում են խոչընդոտներ ստեղծել։ Ուստի պետք է խիստ լինել ու նման դրսևորումների դեմն առնել»,- ասաց նա։

Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց նաև մեր պետության սպասելիքները։«Փոփոխությունների արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էկեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին կհասնի 50%-ի, իսկ 2040-ին՝ 60%-ի»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ հիմա բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, իրեն էլ հաճախ դիմում են, որ էլեկտրամոբիլների լիցքավորման կետեր չկան, պատճառն էլ այն է, որ ՀԷՑ-ի կարգավորմուներում սահմանափակումներ կան՝ շենքից դուրս «իքս» հզորությամբ կայան չի կարելի տեղակայել։

«Հիշեք, տնտեսական ակտիվությունը կախված է ազատությունից։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ունենալ մենաշնորհային տնտեսություն։ Այս առումով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը»,- նշեց Վահագն Խաչատուրյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ