27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել արցախցիներին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար.

«Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։ Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և դիրքորոշումը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացվող դիմումի մեջ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ստորագրել, որ տվյալ անձը ՈՐևԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ․․․ ։
Իմ կարծիքով, սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել Արցախցիներին։
– Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի։
– Արդյո՞ք այդ դիմումն ստորագրող անձինք չեն ստորագրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ լուծարելու թղթերի տակ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ