07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Ողորմության աղոթք

image_24026

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։

Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։

Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ։ Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները։ Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը։

Մեր Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս մեզ պատգամում է. «Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ.18:1)։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ