31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին․ «Ժողովուրդ»

BC587EB1-7ED4-4462-9F8B-4D7E5162A209

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:

Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:

Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ