16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին (Տեսանյութ)

Այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքը գրեթե 20 օր փակ է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցումը»,- ասաց Փաշինյանը։

«Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»,- ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ