25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Միջազգային հանրությունը» բարձրացնում է Փաշինյան-Ալիև զույգի կողմից ամեն գնով իջեցվող նշաձողերն Արցախի հարցում

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող, ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը վերահաստատող բանաձև։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Կարևոր է շեշտել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, ճիշտ այնպես ինչպես 2020 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված բանաձևն Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, կրում է խորհրդատվական բնույթ և իրավական ուժ չունի։ Հարկավոր է, որպեսզի այն ընդունվի երկրի ղեկավարության կողմից: Նախորդ բանաձևն, օրինակ, չի ընդունվել Ֆրանսիայի ղեկավարության կողմից, և ամենայն հավանականությամբ յաս բանաձևը ևս կարժանանա այդ ճակատագրին:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնելը, Արցախի ներկայացուցչին հրավիրելն ինքնին հերքում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հերթական մանիպուլյացիան առ այն, թե միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել նշաձողն Արցախի հարցում։ Հարց է առաջանում, թե ու՞մ նկատի ունեն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները «միջազգային հանրություն ասելիս», եթե ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր խոսում Լեռնային Ղարաբաղի առանձնահատկությունների և հայկական կողմի շահերի վրա կենտրոնանալու մասին, իսկ այժմ Ֆրանսիայի Սենատում է կրկին բարձրացվել Արցախի հարցը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու երկրները հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների պատկերացրած միջազգային հանրությունը սահմանափակվում է Թուրքիայով և Ադրբեջանով։
Դա էլ բավական չէ, դե-ֆակտո իշխանությունների կողմից բարձրագույն մակարդակով նույնիսկ անդրադարձ չի եղել այս իրադարձությանը: Մինչդեռ բոլոր մակարդակներում այժմ պետք է խոսվեր այդ մասին, և քայլեր ձեռնարկվեին, որպեսզի բանաձևն այնուամենայնիվ իրավական ուժ ստանար` օգրագործելով Հայաստան-Սփյուռք կապերը:

Մեկ այլ պարադոքս է ՀՀ դե-ֆակտո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թվիթերյան շնորհակալությունը Ֆրանսիայի Սենատին՝ արդարությանը ծառայելու համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, որի նախագահ է հանդիսանում վերոնշյալ անձը, դե-ֆակտո իշխող կուսակցության պատգամավորներն ի վիճակի չեն անգամ արտաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունն ու առիթը բաց չեն թողնում ադրբեջանական թեզեր արտաբերելու։ Մինչդեռ «միջազգային հանրությունը» գոնե հայտարարությունների մակարդակով բարձրացնում է Փաշինյան-Ալիև զույգի կողմից ամեն գնով իջեցվող նշաձողերն Արցախի հարցում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ