28 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2023
KFC

Լևոն Տեր-Պետրոսյան. Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին

unnamed-file

Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: 1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ

Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընդունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին: Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ:

Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը: Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով:

Լևոն Տեր-Պետրոսյան

ilur.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ