10 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք միասնության հանրահավաք ենք հրավիրում. Իշխան Սաղաթելյան

11D9A2F3-F9F9-408F-94EF-652271830733

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Հայրենիքի մի մասը զիջելով, կզիջենք ամբողջը, օրվա իշխանության առաջարկած օրակարգն, ըստ էության, կործանարար է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության և վերականգնման գործին», – ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, պատմական իրադարձություն էր։

«Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է։ Երեկ շատ արագ արձագանքեցինք Արցախից հնչեցված կոչին՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք», – ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 5-ին միասնության հանրահավաք է․

 «Միասնություն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ, այլ՝ միասնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, միասնություն Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ