04 Դեկտեմբերի, Կիրակի, 2022
KFC

Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից. Արցախի ԱԳՆ

download

«Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իր խոսքով՝ դա տեղի է ունեցել ՀՀ՝ այդ ժամանակվա ԱԳՆ Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ «Այդ դեպքում ինչի՞ էին այդքան տարիներ բանակցություններ ընթանում, և Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը։»,- ասաց Արցախի արտգործնախարարը։ Ըստ նրա՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը կբերի հայության կործանման ու բարոյազրկման։ «Եթե մենք որպես ազգ դա ճանաչենք՝ հաստատ կդադարենք գոյություն ունենալ։ Սա մեր հավաքական մոտեցումն է»,- եզրափակեց նա։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ