20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է հասկացնում Փաշինյանը. շանտաժ՝ ուղղված նախկին նախագահներին Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաեւ ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․

«Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:

Գաղտնիք չէ, որ Ալիեւը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ անհետ կորածների թեման գնում հասնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները։ Ասում էին, որ սրանով Փաշինյանը հասկացնում է, որ եթե ընդունի Ադրբեջանի այդ պահանջները, նախկին նախագահներն էլ են պատասխան տալու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ