25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահե Ղազարյանը ասել է՝ ինչ եւ ինչպես պետք էր անել Եռաբլուրում. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»:

Եվ այսպես, Վահե Ղազարյանն իր մեղքը փորձում է բարդել ենթակաների վրա, և, թերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը. մինչդեռ հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել ոստիկանապետ Ղազարյանի հրաժարականը: Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում խայտառակություն էր և անբարոյականություն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ