29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան

9005450484542090029

ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց հրադադարի պատճառների մասին։

Նրա կարծիքով՝ ամբողջությամբ դժվար է գնահատել ,թե որն է այս պահին հրադադարի պատճառը և արդյոք այն ունի ժամանակավոր բնույթ։

Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, կան  երկու հիմնական պատճառներ, որոնք կարող են լինել այսօրվա հրադադարի հիմքում։

«Այն կարող է պայմանավորված լինել նրանով, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ունեն որոշակի բանավոր պայմանավորվածություն կամ տվել են երաշխիքներ, որ Ադրբեջանի իջեցված գլխավոր պահանջները կիրագոծվեն։ Սա որոշակի դադար է այն գրավոր կամ մեկ այլ լուրջ բնույթի պայմանավորվածության հասցնելու համար։ Երկրորդը՝ բացառված չէ, որ Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել՝ վերախմբավորվելու համար։ Այս մարտական գործողությունները եղել են լայն ճակատով և դեռևս հստակ չի եղել որն է եղել գլխավոր ուղղությունը և ինչ խնդիր է դրանով լուծվել։ Իմ կարծիքով՝ դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել։  Թե՛ այս , թե՛ մեկ  այլ փուլում կարող են լինել շատ ավելի ուժեղ հարված»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պետք է հասկանալ գլխավոր խնդիրն ու  հանրության հետ  ազնիվ  խոսել։

«Այս իշխանությունն  ի վիճակի չէ կանխելու կամ չեզոքացնելու ադրբեջանական կամ թուրքական սպառնալիքները։ Մեր համար իրավիճակի հանգուցալուծման բոլոր լուծումներն այս իշխանության հեռացումն է»,- ասաց նա։

 

 

panorama.am

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ