25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան։

Բանակցությունների հիմնական թեման եղել է խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը: Մենք վստահեցնում ենք, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,-ասել է Զախարովան։ 

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին լարվածության հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով` այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եռակողմ հանձնաժողովի շրջանակներում»,-նշել է նա՝ հնարավոր համարելով, որ տարածաշրջանում իրավիճակի սրման հարցն ուշադրության կենտրոնում կլինի նաև ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 

«Մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի հասնելու և ադրբեջանական ու հայկական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Զախարովան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ