18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միքայել Արզումանյանը կյանքի լավագույն տարիները ներդրել է Արցախի բանակաշինության մեջ. Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել գեներալին

Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։

«Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին  Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։

Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը  ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։

Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ՝ մենք՝ պահեստազորի սպաներս, կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունը,  ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն», – ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, Միքայել Արզումանյանը, սակայն, «նահանջ» հրաման է տվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ