20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հակապետական առաջարկ է արել. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հակապետական առաջարկ է արել
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։
Քրիստինե Գրիգորյանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։
 
Նախ այն, որ մի շարք աղանդավորական կազմակերպություններ գործում են Հայաստանում դա եկեղեցու և այո, նախկինում արված սխալներից մեկն է: Հայաստանում նման կազմակերպությունները վխտում են: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհ են դարձել նման կազմակերպությունների անդամակցելով:
Այժմ, սույն տիկինը ցանկանում է, որ ուժային կառույցների աշխատողները ևս կարողանան ազատ միանալ նման կառույցների: Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քայլ:
Ուղեղ լվալու վիրտուոզներից երկար ժամանակ չի պահանջվի ուտելու որևէ ուժային աշխատողի ուղեղը, դարձնելու իրեն իր ենթական և կորզելու անհրաժեշտ տեղեկատվությունը:
 
Դիմում եմ ուժային կառույցներին: Խնդրում եմ ուսումնասիրեք ՄԻՊ-ի գործունեությունը, հետևեք, թե ինչի հանդիպումների, կամ զանգերի հետևանքով է առաջ քաշել նման օրակարգ: Ի՞նչն է ստիպել սույն տիկնոջը գնալ նման չարեփոխման առաջարկի»:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ