29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Կապիտուլյանտը հայ ազգից առգրավեց իրական սերը և համերաշխությունը, որի մթնոլորտում մենք ապրում էինք մինչև իր «տեղ հասնելը»»․ Միքայել Գրիգորյան

Miqayel-Grigoryan

Միքայել րիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առգրավող իշխանությունը․․․
Դեռ 2018 թվականին իր առաջին քայլերը կատարող դավաճան կապիտուլյանտի հռետորաբանությունը մեղմ ասած հասկանալի չէր: Նա իր քայլերթը սկսեց «ընդդեմ» կարգախոսով, նա քայլեց, որպեսզի վրեժխնդիր լինի, բայց վրեժը նա չէր ուզում լուծել միայն նախկիններից, նա քայլեց, որ իր վրեժը լուծի հենց Հայաստանից և Արցախից, ազգից:

 

Չեք կարող հիշել գեթ մեկ դեպք, երբ հողատու Նիկոլը խոսել է երկիրն ինչ-որ վիճակից հանելու կամ ինչ-որ ոլորտի հստակ կարգավորումից. ո՛չ, նա ասում էր, որ ամբողջ խնդիրների մեղավորը նախկիններն են, այն նախկինները, ում կառավարման օրոք յուրաքանչյուրը կարող էր առանց մեկ վայրկյան մտածելու նստել մեքենա և գնալ Շուշի, նա խոսում էր այն նախկիններից, ում կառավարման օրոք Երևանը համարվում էր ամենաանվտանգ քաղաք և գրեթե ամեն օր մահվան ելքով պատմություններ տեղի չէին ունենում, նա երկար տարիներ վատաբանում էր այն նախկիններին, ում կառավարման օրոք Հայոց բանակը հաղթեց Ապրիլյան քառօրյա պատերազմում և մինչև նիկոլի իշխանազավթումը հանդես էր գալիս հաղթանակած Բանակի դիրքերից, սակայն այսօր ունենք այլ իրականություն, որը խիստ արտահայտված երևում է նույնիսկ անզեն աչքով:

Նա գալիս էր միայն վրեժ լուծելու և, ցավոք սրտի, լուծեց օգտվելով ժողովրդի մոլորվածությունից:

 

Հայաստանում չենք գտնի գոնե մեկ ընտանիք, որին այս 4 տարիների ընտացքում նիկոլաստեղծ խնդիրները շրջանցել են. դե իհարկե, բացառությամբ իրա հողավաճառ խունտայի անդամների, ովքեր երկրաչափական պրոգրեսիայով բարելավում են իրենց կյանքը և հարյուր մեկ տոկոսով վայելում այն:

Կապիտուլյանտը հայ ազգից առգրավեց իրական սերը և համերաշխությունը, որի մթնոլորտում մենք ապրում էինք մինչև իր «տեղ հասնելը», նա առգրավեց ազգի հաղթանակած ոգին, հետո առգրավելով գնաց գնաց՝ հիմա էլ հասավ փողոցում մի քանի հազար դրամ աշխատող մարդկանց ապրանքը առգրավելուն, և նա այդպես էլ շարունակելու է այնքան մինչև ձեր դռան զանգնել կտա, իսկ էդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի գիտակցելու համար՝ գիտակցել և գործել անհրաժեշտ է ՀԻՄԱ:

Հ.Գ. Ժամանակ իրոք չկա»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ