23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին. ԱԻ նախարար

Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ