25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմը նույնիսկ դաս չդարձավ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։
Խոսքս հատկապես վերաբերվում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։
Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները որոնք կախված են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամեն ինչ ավարտվել է և իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրա ապրողներին, այլևս վտանգ չի սպառնում։
Այս տրամաբանությունն անընդհատ իշխանությունն իջեցնում է ներքև՝ հանրությանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի։
Բայց ճշմարտությունն այն է, որ այդ «խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բավարարվելու։
Այս նույն տրամաբանությամբ սահմանային անվտանգություն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցություն է։
Պատերազմը նույնիսկ այս առումով դաս չդարձավ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ