26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. «Ժողովուրդ»

Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու: Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը: Դրա համար թույլատրվել է Արդարադատության նախարարությանը համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:

Sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները կարժենան 200 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում է կատարելու նաև Ոստիկանությունը. մարզերում պարեկային ծառայության աշխատանքն իրականացնելու համար մեքենաներ է գնելու «Տոյոտա-Երևան» ընկերությունից: Այսպիսով, ստացվում է, որ որքան էլ մշտապես ընդդիմադիր եղած ժամանակ այս իշխանությունները դժգոհում էին մեկ անձից կատարվող գնումների՝ իրենց խոսքով ասած արատավոր պրակտիկայից, այն, միևնույնն է, շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ