21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլի շունը՝ Ռոման Բաղդասարյանը, հերոսի հորը գցեց գետնին»․ լարված իրավիճակ Գլխավոր դատախազության մոտo

B5CE811A-F0ED-4990-8DA8-B510AE203501

հարազատներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

 

Դատախազության բակում հավաքված որդեկորույս ծնողները դժգոհեցին, որ շուտով պատերազմի 2-րդ տարին է լրանում, սակայն այս գործը տեղից չի շարժվում, ապա սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Լա՞վ են զգում, որ էսքան ծնող ստեղ կանգնած են, թո՞ւրք են իրանք։ Թող հելնի Կառավարության նիստին հարց տա թուրք վարչապետին, թուրք Նիկոլին, վիժվածքին, անբարոյի զավակին․․․։ Թող հարց տա՝ ճի՞շտ ենք մենք վարվում այս հարցի շուրջ, չկա՞ մեղավոր մարդ, որ տասնյակ-հազարավոր մարդիկ դժբախտացել են․․․»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները։

Մի քանի ժամ սպասելուց հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը կայացավ, որը, սակայն, շատ կարճ տևեց

Ծնողները Գլխավոր դատախազության շենքից դուրս գալուց հետո հայտարարեցին, որ ոչ թե դատախազին հարցեր են տվել, այլ պահանջ են ներկայացրել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվի, և այն ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ԱԱԾ-ն քննի։

Ծնողներն ասացին՝ Դավթյանին 1 օր ժամանակ են տվել։

Ամփոփելով ակցիան, զոհվածների հարազատները նաև ասացին, որ իրենց հետագա պայքարն այլ ֆորմատով են շարունակելու, և, որ այսօր Ազատության հրապարակից հավաքելու են վրանները։

Ակցիան արդեն ավարտվել էր, երբ Գլխավոր դատախազության շենքի մոտ հայտնվեցին 2 տղամարդ և սկսեցին լուսանկարվել դատախազության շենքի ֆոնին, որտեղ նաև զոհվածների հարազատներն էին հավաքված։

Նրանց նախ նախատեցին զոհվածների մայրերը, ինչից հետո իրավիճակը լարվեց։ Պարզվեց՝ 2 տղամարդկանցից մեկը Ռոման Բաղդասարյանն էր, որը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։

Ծնողները պնդեցին, որ նրան հատուկ էին ուղարկել դատախազության մոտ, որպեսզի սադրի և բախում հրահրի, քանի որ ծնողները վիրավորել էին Փաշինյանին։

Տղամարդկանցից մեկին հաջողվեց փախուստի դիմել, սակայն մյուս տղամարդուն մի քանի ծնողներ ծեծի ենթարկեցին։

Ծնողների պնդմամբ՝ առաջինն այդ տղամարդը սադրեց և վիրավորեց զոհվածի հորը, ինչից էլ բախում սկսվեց․

«Նիկոլի շունը՝ Ռոման Բաղդասարյանը, հերոսի հորը խփեց՝ գցեց գետնին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ