18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաշքշուկ՝ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ․ ծնողները ՌԴ դեսպանի հետ հանդիպում են պահանջում (Aravot.am)

2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև են և պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում, գրում է Aravot.am-ը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողություններ են սկսել Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։ Մոտ մեկ ժամ հետո, դեսպանատունը հսկող ոստիկանների և հարազատների միջև լարվածություն է առաջել․ պարզ չի եղել՝ դեսպանատանը կարո՞ղ են ընդունել հարազատներին, թե՞ ոչ, դեսպանը տեղո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ինչպե՞ս եք վերաբերում հայ մայրերին, մեր երեխաները երեխա՞ չէին, իրենք աշխատում են, մենք էլ պարա՞պ էինք», – բղավել են վրդովված ծնողները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ