29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Էն, ինչ չարի խամաճիկ Նիկոլը ստորագրել է, դա Արցախի և Հայաստանի ոչնչացման ծրագիրն է, բայց Հայկի սերունդը իր վերջին խոսքը չի ասել». Թերեզա Մխիթարյան

Nikol-Mishel-1

Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր առաջ Հայ Ազգին ու Հայաստանը ատող Նիկոլը հանդիպեց Բրյուսելում իր թուրք տերերին: Նիկոլը բոլոր հայերից թաքուն ստորագրեց, որ հազարավոր մեր եղբայրների արյուն թափած Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ «էթնիկ հայերը իրավունք ունենան Արցախում ապրել, թուրքերը խոստանում են չնեղացնել իրենց»:

Ստորագրեց, որ Տավուշի և Արարատյան մարզի 7 գյուղերը հանձնվեն թուրքերին և Ձանգեզուրի միջանցքի անվան տակ Սյունիքը կտրվի Հայաստանից: Որ հայերը իրավունք ունենան Ադրբեջանի տարածքով գնալ Հայաստանի մի մասից մյուսը …:

Հասկանում եմ, որ ինչպես Թուրքիայում լիքը թաքնված հայեր կան, էդպես էլ Հայաստանում բազմաթիվ թաքնված թուրքեր կան, որոնց ուրախությանը հիմա չափ չկա, իրենց սիրելի թուրքի ծառա Նիկոլը իրականացնում է բոլոր երազանքները:
Բայց բոլոր ՀԱՅԵՐԸ ՀԻՄԱ եթե ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՆ, ասեն՝ Ո՜Չ թուրքի ծառա նիկոլներին և պաշտպանեն մեր Սուրբ Հայրենիքը, լուռ ու անտարբեր մնան, կամա թե ակամա կդառնան Նիկոլի դավաճանության հանցակից, մինչև կյանքի վերջ:

Էն, ինչ չարի խամաճիկ Նիկոլը ստորագրել է, դա Արցախի և Հայաստանի ոչնչացման ծրագիրն է, բայց Հայկի սերունդը իր վերջին խոսքը չի ասել։

Մեր Հայրենիքը փրկելու է Աստված, բայց մեր գործելու ժամն է»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ