24 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Սուրեն Պապիկյանի հարսանիքն՝ ԱԺ նիստի օրակարգում. Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դահլիճից դուրս կհանի, եթե ձայն լսվեց

download (1)

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստիննե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը:

Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, թե խնդիր են շարունակում մնալ հավաքույթները և, մասնավորապես, հարսանյաց հանդեսները:

«Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն», – նշում է Պապիկյանը:

Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր «նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել». այս խոսքերը ՔՊ-ականներին դուր չեկան, սկսեցին արձագանքել տեղից, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն:

«Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս», – ասաց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքիր էր, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք:

Անդրադառնալով ՄԻՊ-ի թեկնածուին՝ Մանուկյանն ասաց, թե, օրենսդրության համաձայն, ՄԻՊ-ի պաշտոնում կարող է առաջադրվել հանրության շրջանում բարձր հեղինակություն ունեցող անձ, Քրիստիննե Գրիգորնանը, սակայն, ըստ պատգամավորի, չի բավարարում այս պահանջին. նա ոչ միայն բարձր հեղինակություն չունի, այլ նաև լայն հանրության շրջանակներին անհայտ է:

«Բացի այդ, մեզ հայտնի չեն հանրային հնչեղություն ունեցող երևույթների վերաբերյալ թեկնածուի տեսակետները, նա եղել է այս իշխանության թիմում ու ծպտուն չի անել իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումներին, դատարանները շրջափակելուն, Հայաստանի տարածքները բանավոր փոխընբռնմամբ թշնամուն հանձնելուն», – ընդգծեց Արեգնազ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ