30 Մարտի, Saturday, 2024
KFC

«Համալսարանական անձնակազմին խստիվ հրամայում եմ․․․». Արմեն Դարբինյան

Armen-Darbinyan

Հայ-Ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են.

* համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով;

* համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով;

* բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով;

* հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով;

* բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:
Անչափ Շնորհակալ եմ բոլորին:

Համալսարանական անձնակազմին, սակայն, ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ.

Ոչ մի դասադուլ, ոչ մի Գիտխորհուրդ կամ Կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին:
ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ