20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին: Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կհայտնվեն կոնկրետ քայլերի հիման վրա», – ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Անկարան և Երևանը հեռախոսազրույցների ընթացքում կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ