19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այսօրվա հայտարարությամբ վերջնականապես հստակեցվեց իրենց պատկերացրած«խաղաղության դարաշրջանի» գինը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Գերիների մասին միայն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելը նշանակում է, որ այդ խնդիրը շարունակելու է կիրառվել որպես մանևրի գործիք հայտարարության կետերը կյանքի կոչելու համար:

 

Սա Հայաստանի հերթական նվաստացումն է ու միաժամանակ՝ միջազգային իրավունքին հասցված հերթական ապտակ:

Փաստորեն, այսօրվա հայտարարությամբ վերջնականապես հստակեցվեց իրենց պատկերացրած ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ գինը՝ հազարավոր զոհեր, կորսված Արցախ, ապասուբյեկտայնացված երկիր, ահաբեկիչների կարգավիճակ ձեռքբերած ու խոշտանգված հայ գերիներ:

Սա ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի վերահաստատում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ