19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ավարտեք այս աբսուրդի թատրոնը». Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է համարում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չի ցանկանում խոսել այս թեմայով. նշում է՝ այս ամենը անհեթեթություն է, իսկ իրենք ցանկություն չունեն լրահոսը լցնել անհեթեթություններով։

«Անհեթեթությամբ մի լցրեք ձեր լրահոսը, այս մեղադրանքը սկզբից մինչև վերջ անհեթեթություն է», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մակինյանը։

Թե ինչ դիրքորոշում ունի այդ ամենի վերաբերյալ ինքը՝ Սերժ Սարգսյանը, փաստաբանն արձագանքեց. «Պարոն նախագահի գնահատականն այս մեղադրանքին հետևյալն է՝ անհեթեթություն»։

Ամրամ Մակինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, իսկ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված այս նոր մեղադրանքը այդ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելն է։

«Իրականում, այս ամենը զավեշտ է։ Մեղադրանքը թղթի վրա գրած ներկայացրել են, գնահատականները տվել ենք ու ասել՝ ավարտեք այս աբսուրդի թատրոնը», – հավելեց Սերժ Սարգսյկանի փաստաբանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն, իբր, կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից։

«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», – ավելի վաղ հայտնել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։

Աղբյուրը՝ aysor.am:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ