29 Հունվարի, Saturday, 2022
KFC

Եթե Պապիկյան Սուրենի փոխարեն Աղազարյան Հովիկին նշանակեին՝ ոչինչ չէր փոխվելու. պարտված խաղում որքան ուզում եք՝ ֆիգուրներ փոխեք. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Բանախոսը համոզված է.

 
  • Այսօրվա իրավիճակի աբսուրդներից մեկն այն է, որ մենք պետք է գլխի ընկնենք՝ որքան զոհ, որքան վիրավոր, գերեվարված, անհետ կորած կա՝ համադրելով տարբեր աղբյուրների տվյալները:
  • Մութ ու կասկածելի է թվում 24 անհետ կորածների հանգամանքը, պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց հիմնական պատճառը քաղաքականությունն է, որն իրականացնում է այս կապիտուլյանտ իշխանությունը:
  • Եթե Պապիկյան Սուրենի փոխարեն Աղազարյան Հովիկին նշանակեին՝ ոչինչ չէր փոխվելու Հայաստանի, ՀՀ քաղաքացու, բանակի կյանքում: Մինչև Նիկոլը չհեռացվի իշխանությունից, մնացած բոլոր վարկածները պարտված խաղեր են, իսկ պարտված խաղում որքան ուզում եք՝ ֆիգուրներ փոխեք…
  • Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ կոչեցյալը շահերի համադրման փոխարեն՝ գնում է շահերի հակադրման ճանապարհով:
  • Ակնհայտ է, որ այս իշխանությունների կողմից ինչ-որ հանձնարարություն է կատարվում, օրինակ՝ երեկ պառլամենտում պատգամավորները միանգամից ակտիվանում են նոր տրամադրություններ սերմանելու նպատակով… Մեր սահմանների անվտանգային անձեռնմխելիությունը դեռևս չլուծած՝ իշխանական պատգամավորներն իրար հերթ չտալով ելույթներ են ունենում՝ մեկն ասում է՝ ՆԱՏՕ, մեկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, երրորդը՝ ՀԱՊԿ…
  • Նիկոլ, պարտվել ես, մի կողմ քաշվիր, որովհետև հիմա ինչ ասես կարող են անել, թշնամին թույլ կետը բռնել է և ոնց ուզում՝ ստորացնում է… տուժում է երկիրը, քաղաքացին:
  • Լաչինի միջանցքի հարցը Նիկոլի շնորհիվ հաջորդ կառավարությունների գլխացավանքն է լինելու:
  • Նիկոլը մինչև վերջ չի մնալու, դա ինքն էլ լավ գիտի:
  • Նիկոլի ձեռքով բանակցային գործընթացը այնպես է շեղվել, որ Թուրքիան ևս ուզում է մտնել այդ վերահսկողությունն իրականացնելու գործընթացների մեջ, Ռուսաստանն ու Իրանը դեմ են:
  • Նոր ստեղծված իրավիճակում Նիկոլը ճանապարհներ է փնտրում, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար ճանապարհ տա. դա լինելու է միջանցք, որը մի փաստաթղթով պետք է սահմանվի:
  • Ռուսաստանի և Իրանի համար միջանցք հասկացությունն անընդունելի է: Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին ասում են՝ եթե միջանցք չտաք՝ ուժով կվերցնենք:
  • Կապիտուլյանտի թիմակիցները ՄԱԿ-ին դիմում են, որպեսզի աշխարհին ցույց տան, որ ՀԱՊԿ գոյություն չունի այլևս:
  • Երբ չկա բովանդակություն, ձևը նշանակություն չունի. եթե չունես պետություն, ի՞նչ նշանակություն ունի՝ ժողովրդավա՞ր ես, թե՞ ավտորիտար:
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ