29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դաշնակցական ընկերների ասածը օրենք չէ.Հայկական ժամանակ

image_5187

ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցությունից իրեն հեռացնելու որոշում է կայացվել երեկ:

Թերթը նկատում է, որ  դա տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Ղարաբաղ այցելությունից հետո, որին այլ ուշագրավ պրոցեսներ էլ են հետեւել:

Բալասանյանը, սակայն, թերթի թղթակցին ասել է. “Մեր Աժ կանոնակարգ-օրենքով, որեւէ մեկին իրավունք չունեն հեռացնել: Միայն ես կարող եմ դիմում գրել, մանդատից հրաժարվել: Բայց իրենք այդպիսի ծիծաղելի, սխալ, հակաօրինական որոշում են կայացրել: Ինձ ոչ մեկը չի հեռացրել եւ չի կարող հեռացնել”: Հիմա ի՞նչ եք անելու` հարցին Բալասանյանը պատասխանել է. “Ընտրվելու եմ հանրապետության նախագահ, ծառայելու եմ երկրին, ժողովրդին: Միանշանակ”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ