02 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Ժամանել է մարզպետը. Մի պահ քաշքշող սկսվեց, հնչեցին հայհոյանքներ

300x300

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:

Ակցիայի մասնակիցներց մեկը պարզաբանեց, թե ինչ իրավիճում ունեն այսօր. «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել եւս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ:

Այսինքն մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանակավը վարի, ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին:

Միեւնույն է, այս 6 ամսում Սեւանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր եւ այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, եւ 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»:

Նա հավելեց, որ երբ այս հարցով դիմում են իրենց պատգամավորին, ասում է՝ ինձ հետ գործ չունեք, բա ինչի՞ ենք ընտրել:

Այստեղ է ժամանել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,-ասաաց նա, սակայն բողոքի մասնակիցները երկար ժամանակ թույլ չէին տալիս մարզպետին ավարտել իր խոսքը եւ իր դիրքորոշումը հայտնել:

Վերջինս խնդրեց թույլ տալ, որ խոսի, ինչին մեկն արձագանքեց. «Մենք շատ ենք ձեզ լսել, մենք չենք եկել ձեզ լսենք, հիմա դուք պետք է մեզ լսեք, նադայել ենք եղել ձեր նմաններին լսելուց»: Մարզպետն էլ պատասխանեց. «Քեզ հանգիտ պահի»:

Հրմշտոց սկսվեց, մեկը քաշեց մարզպետի ձեռքից, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ