19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն արձագանել է Ալիևին

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը:  Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է քարտուղարը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:twitter sharing button

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ