03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կարճ՝ պատվաստման մասին։
 
1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։
2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։
3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։
4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումները անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։
 
5. Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։
6. Ես պատվաստվել եմ՝ թե առողջապահական հենքով, թե գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։
7. Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն եւ գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ