19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ասում են՝ եկեք Արցախ, բայց կարգավիճակից չեն խոսում, ամբողջ աշխարհն է խոսում այդ մասին, բացի Հայաստանի և Արցախի կառավարություններից. Արցախից տեղահանված բնակիչ

Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

«Մեր հարցերը և՛ քաղաքական են, և՛ կենցաղային», – լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված բնակիչներից մեկը։

Նրանք դեռևս 4-5 ամիս առաջ իմացել են, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները ծրագրել են բնակարանով ապահովել իրենց, դիմել են, որպեսզի բնակարանային ծրագրերն իրականացնելիս իրենց կարծիքները նույնպես հաշվի առնեն։

«Որովհետև, վերջիվերջո, մենք մարդ ենք և ունենք մարդկային իրավունքներ», – ասաց նա։

Բնակիչները նամակներ են ուղղել Արցախի և Հայաստանի կառավարություններին, սակայն երկու ամսից ավելի պատասխան չեն ստացել։

«Մեր ասածն այն է, որ տները, բնակարանները կառուցելիս մեր կարծիքն էլ հաշվի առնեն։ Պարզ է, որ շինարարության պրոցեսում մեծ կոռուպցիա կա, և եթե իքս գումարով կարելի էր բնակչության մեծ մասին ապահովել, ապա այդ գումարի կեսը շինարարության ընթացքում փոշիանալու է։ Խնդրել ենք, որ սա հաշվի առնեն։

Բացի այդ, օրինակ, կարող է ես այս պահին բնակարան չեմ ուզում, այգի կամ ֆերմա եմ ուզում ունենալ, աշխատեմ և այդ գումարով բնակարան ձեռք բերեմ։ Ինձ թվում է՝ մեր իշխանությանն առաջին հերթին հետաքրքրել է շինարարության բիզնեսի պրոցեսում առաջացող փողերը», – ասաց Արցախից տեղահանված քաղաքացին։

Նրա խոսքով՝ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, երբ ասում են, թե իրենց բնարարաններով պետք է ապահովեն Արցախում։

«Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար չի վերադառնալու», – ասաց նա։

Եթե այս անգամ էլ կառավարությունից իրենց անպատասխան թողնեն, դիմելու են միջազգային կառույցներին։

«Մեր հայրենիքում մենք ապրելու իրավունք ունենք։ Եթե չեն կարողանում այդ հարցը կարգավորել, պետք է դիմենք միջազգային հանրությանը, որպեսզի մեր այդ իրավունքները բավարարեն», – ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց ասում են՝ եկեք Արցախ.

«Ասում են՝ եկեք, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում, ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի և Արցախի կառավարություններից։ Վախենո՞ւմ են խոսել, չեմ հասկանում»։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ