29 Հունվարի, Saturday, 2022
KFC

Հուսով եմ Հայաստանի պաշտոնական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով․ Էդգար Ղազարյան

9007FEA0-3B95-431B-A4CD-FC3A8588A106

Էդգար Ղազարյանը գրում է․

Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ:

Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԺ նախագահին, պատգամավորը Facebook-ում Like է դրել նախարարի գրառմանը, փոխնախարարը TikTok-ում նոր տեսանյութ է հրապարակել և այդպես շարունակ:

Հայաստանը փաստացի ղեկավարում են ոչ միայն հայ ժողովրդի թշնամի ու դավաճան աբուլֆազականները, այլև սովորական խեղկատակներ` պետությունը դարձնելով ծաղրի առարկա:

Լուսանկարում ԱԺ պատգամավորի պաշտոնական հանդիպում է ԱԺ պատգամավորի հետ։

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ