20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը:

Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է:

Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները խստագույնս կպատժեն այն անձանց, ովքեր նման կերպ են «առաջ տանում իրենց գործերը»:

«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով, և նպատակ են ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Ավագանու անդամն իր գործունեության ընթացքում կատարած բոլոր առաջարկներն արել է ի շահ համայնքի»,- ասաց Մարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ