04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Պատիվ ունեմ» խմբակցությունում չկան մարդիկ, որ դեմ կամ անվավեր են քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը երկու անգամ էլ կողմ է քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իրենք երրորդ անգամ էլ են կողմ քվեարկելու։

«Չորրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, տասնհինգերորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու», – նշեց Վանեցյանը։

Նա վստահեցրեց՝ իր խմբակցությունում չկան մարդիկ, որ դեմ կամ անվավեր են քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը։

«Հուսով եմ, կարող եմ համոզված ասել, որ «Հայաստան» խմբակցությունում էլ չկան նման մարդիկ։ Իշխանությունները, եթե ուզում են, իսկ իրենք հայտարարել են, որ ուզում են Ազգային ժողովը ձևավորվի ու անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի տեղակալի ընտրությունը», – նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ