21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են․ «Իրավունք»

50118AA6-1054-4F92-BF37-8407180ABA86

Ժամանակին մամուլն ուշիուշով հաշվում էր, թե ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ հանդիպելիս քանի անգամ է շնորհակալություն հայտ­նում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ շնորհակալությունների քանակով էլ պայմանավորված՝ վերլուծություններ էին արվում, թե որքանով է զրույցը հավասարը հավասարի հետ եղել, կամ ինչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույն մամուլը զարմանալիո­րեն անտեսում է, թե շնորհակալությունների ինչպիսի դինամիկա կա Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս բացը, իհարկե, «Իրավունքը» կշտկի:

Եվ այսպես՝ եթե 2018 թվականին նորաթուխ վարչապետի կարգա­վիճակում Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալ էր միայն հրա­վերի համար, ապա այսօր նրա շնորհակալությունները քառապատկվել են: Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Փաշինյանը չորս անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին: Իսկ ՌԴ նախագահը, բնականաբար, զրո անգամ:

Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րից առաջ՝ դեռևս ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյա­նը բավարարվել էր ընդամենը երկու անգամ շնորհակալություն հայտնե­լով՝ ի պատասխան Պուտինի մեկ շնորհակալության: Եվ ընդամենը մի քանի ամիս անց փաշինյանական շնորհա­կալությունները կրկնա­պատկվել են:

Հիշեցնենք նաև, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումներ այս տարի արդեն երեք անգամ են տեղի ունեցել: Առաջի­նը՝ եռակողմ էր՝ Ալիևի հետ միասին, հունվա­րի 11-ին: Եվ նույնիսկ այդ ժամանակ Փա­շինյանը բավական շռայլ է եղել շնորհակալությունների հարցում՝ կրկին 4 անգամ շնորհակալ լինելով՝ ՌԴ նախագահից»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ