26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկային համակարգի փոփոխությունները անհրաժեշտություն են

ՀՀ հարկային համակարգում վերջին տարիներին նկատելի բարեփոխումներ են կատարվել։ Մեծ աշխատանքներ են տարվել հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ։ Զգալի հաջողություններ են գրանցվել մասնավորապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրման և որակյալ կադրերի վերապատրաստման ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքի կատարելագործման ու միջազգային չափանիշների համապատասխանեցման  ոլորտներում: 

ՀՀ քաղաքացիների և հատկապես տնտեսավարող սուբյեկտների համար կարևոր միջոցառումներ են ձեռնարկվել հարկային համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Եռամսյա պարբերությամբ լույս են տեսնում «Մաքսատուն» և «Հարկատու» ամսագրերը, որտեղ ներկայացվում են տեղեկություններ ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով լուսաբանվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի գործառույթները։ Պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվել են հաշվետվությունների ձևաթղթեր, հրատարակված ամսագրերը, հարկային համակարգում նախատեսվող բարեփոխումները։

2013թ-ից Հայաստանում իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող հարկային բարեփոխումների քառամյա ծրագիր, որը նպատակ ունի նպաստել Հայաստանի հարկային միջավայրի բարելավմանը: Այս ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: ՀՀ հարկային համակարգում իրականացվում է հարկային մարմինների տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի զարգացում, որը ենթադրում է տվյալների մշակման կայանների հիմնում, էլեկտրոնային հաշվետվությունների եւ էլեկտրոնային վճարումների ամբողջական համակարգերի գործարկում:

Նոր բարեփոխումների շնորհիվ  Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է ավելի արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան հարկային համակարգ, որը հեշտացնում է հարկերի վճարումը բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար: Այս բարեփոխումներ ՀՀ հարկային համակարգը դարձել են թաձանցիկ՝ համակարգելով և հեշտացնելով հարկերի վճարումը, որոնք կենսական նշանակություն ունեն փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, որը այսօր մեր երկրում համարվում է բարձր ռիսկային ոլորտ և պետության օժանդակության կարիքն ունի: Այս բարեփոխումները նպաստում են Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, որը իր հերթին կբերի նոր օտարերկրյա ներդրումներ: Այսպիսով այս բարեփոխումները կարող են խթան հանդիսանալ նոր թափով Հայաստանի տնտեսության զարգացման համար:

ՀՀ հարկային համակարգը կարիք ունի հարկ վճարողների սպասարկման ենթակառուցվածքների արդիականացման եւ ռիսկային գործոնների վրա հիմնված ժամանակակից նոր հարկային հսկողության համակարգի գործարկման, ինչպես նաև առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմանը:

Այս բարեփոխումների արդյունքում կօպտիմալացվի  հարկային տեսչությունների աշխատանքը, ինչպես նաև զգալի կտնտեսվի մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները: Այս ոլորտում կաևոր է նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ընդունման համակարգի ընդլայնումը ինչպես նաև հարկ վճարողների իրազեկման արդյունավետ համակարգի ապահովումև և հանրության հետ արդյունավետ համագործակցությունը։

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ