04 Դեկտեմբերի, Saturday, 2021
KFC

Կյանքեր փրկող բժիշկը չի կարող տեղավորվել ազգակործանի ծրագրերի մեջ. Կարեն Ավագյան

118282163_4260122390728044_7394409628046335290_n
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Տարիներ շարունակ բժիշկները վայելել են իրենց վաստակած հարգանքն ու ակնածանքը։ Այն արտահայտվել է հասարակական տրամադրություններից մինչև պետական վերաբերմունք։
Բժշկին պատասխանատվության ենթարկելու հիմքեր դիտվել է վերջինիս կողմից մարդկային կյանքի հանդեպ ցուցաբերած անզգուշությունը կամ ոտնձգությունը։
Հիմա այլ է։ Ազգադավ ղեկավարությունը չի կարող թույլ տալ որևէ արժեքային դրսևորում։
 
Կյանքեր փրկող բժիշկը չի կարող տեղավորվել ազգակործանի ծրագրերի մեջ։
Բժշկական աշխարհն արդարացիորեն ալեկոծած պատվիրված անարդարությունը չի հետաքրքրում ոլորտային նախարարությանը, որի նպատակը բժշակական համայնքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը պետք է լինի։
Սա՞ է ձեր մեկնած ձեռքը։
Հարցին պատասխան չեմ ակնկալում։ Ձեր մեկնած ձեռքի ափի մեջ հայ հասարակության համար միայն սուտ է, ցավ ու անորոշություն։
 
Պայքարը չի կարող հաջողությամբ չպսակվել, ոչ միայն հարգարժան բժշկի, այլ Հայաստանի համար»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ