06 Հունիսի, Saturday, 2020
KFC

Ամեն ինչի հիմքում մարդն է

image_18834

Նույնիսկ եթե մարդիկ պարտք են պետությանը, պարտքերի համար նրանց փողոց վտարել չի կարելի,  գույքը օտարելուց առաջ պետք է նախ այդ մարդկանց սոցիալական խնդիրը  պետք է լուծել, ինչ որ փոխհատուցում առաջարկել: Այս մասին, կառավարության  վերջին նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա պահանջել է օրակարգից հանել «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով:

Վարչապետի առաջարկով օրակարգից հանվել է լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ: «Ենթադրենք պարտք են, նշանակում է,  պետք է նրանց փողոց վտարե՞լ: Ես հասկանում եմ, որ պետական ունեցվածք է: Իսկ որտե՞ղ է սոցիալական ասպեկտը: Մարդիկ ինչ-որ տեղ պե՞տք է ապրեն: Նրանց հարցն այլ կերպ լուծելու հնարավորություն կտանք: Հարցը հանում ենք օրակարգից»,- նորից կրկնել է վարչապետը, երբ հարցը ներկայացնող Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պնդել է, թե  տարածքը, որտեղ  ապրում են այդ մարդիկ, պատկանում է պետությանը, իսկ նրանք դրանից օգտվում են անհատույց հիմունքներով:

Հիշու՞մ եք, խորհրդային ժամանակաշրջանում մի անեկդոտանման կարգախոս կար.ՙմենք խնդիրներ ենք ստեղծում, որպեսզի հետո կարողանանք դրանք լուծել՚: Պետական գույքի օտարման, կամ պետական կարիքների համար իրացման գոտու բնակիչների բնակարանային խնդիրը կար և նման է վերոնշյալ խորհրդային կարգախոսին:

Առաջին տարին չէ, առաջին վարջապետը չէ, որ բախվում է նման խնդիրների, արդեն թվում է թե, անլուծելի խնդրի հետ:

Անշուշտ, յուրաքանչյուրը պարտավոր է մարել իր պարտքերը, առավել ևս պետության նկատմամբ, բայց որքան է արդարացի  քաղաքացիներին փողոց նետելու գնով պետական գույքի օտարումը՝ բարոյական առումով:

Կառավարության նիստի օրակարգից  վերոնշյալ նախագիծը հանելով, վարչապետը արձանագրել է, որ կառավարությունը  պետական գույքը պահպանելու, պետական բյուջեի պարտքերը հետ վերադարձնելուց առաջ՝ պարտավորություն ունի քաղաքացիների պահպանության, անվտանգության և սոցիալական խնդիրների կարգավորման հարցում:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ