24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եռյակը՝ պրոցեսներից դուրս մնալու ճանապարհին

Նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում  հանձնարարեց կառավարությանը 12 կետերի շուրջ քննարկումներ սկսել ոչ իշխանական ուժերի հետ:

Ի պատասխան` կառավարությունը հայտնեց իր պատրաստակամությունը 12 կետերի շուրջ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցում, իսկ վարչապետը առաջարկեց ոչ իշխանական ուժերին պատվիրակություններ ձևավորել և դնել բովանդակային քննարկումների սկիզբը:

Նախօրեին այդ հարցով, խորհրդակցություն էր հրավիրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման ավարտից հետո, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ական ՄիքայելՄելքումյանը եռյակի անունից հրաժարվեցին 12 կետերի շուրջ բանակցություններ վարելուց: ՀՅԴ-ն պատրաստակամություն հայտնեց քննարկել 12 կետերի խնդիրը իշխանությունների հետ, իսկ ՕԵԿ-ը կառավարության առաջարկը դրական գնահատեց:

Եթե Ռուբեն Հակոբյանը նախկինում խոսում էր իշխանությունների հետ բանակցություն սկսելու կարևորության մասին, ապա այս դեպքում հրաժարվում է երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ` պատճառաբանելով, որ «իշխանությունները ցանկանում են ժամանակ ձգել և իմիտացիա են ստեղծում»: Ինչո՞վ է պայմանավորված եռյակի դիրքորոշման այս փոփոխությունը. արդյո՞ք կա մտավախություն այն մասին, որ 12 կետերին լուծում տալուց հետո եռյակը կարող է հայտնվել «խաղից դուրս» վիճակում՝ օրակարգը սպատման հետևանքով:

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու հետ կապված ասել է, որ իրենց առաջին հանրահավաքի ժամանակ 12 կետերի պահանջագրի տակ ժողովուրդը ստորագրել է և դա ժողովրդի պահանջն է: Նա նաև հավելել է, որ առկա խնդիրները ոչ թե տասներկուսն են, այլ ավելի շատ են և կարող են լինել 15, 150 կամ 250:

Տիգրան Ուրիխանյանի այս խոսքերը ցույց են տալիս, որ եռյակը հրաժարվում է ի սկզբանե իր կողմից առաջ քաշված 12 կետերից և մի կողմ է քաշվում, ըստ էության, ակնարկելով, որ դրանք իրենց պահանջները չեն, այլ ժողովրդինն  են: Իսկ ո՞վ է Ուրիխանյանին իրավունք տվել խոսելու ամբողջ ժողովրդի անունից: Կամ՝ ե՞րբ է նման խնդիրներ ձևակերպել ժողովուրդը՝ թույլ տալով եռյակին, իր անունից հանդես գալու նման պահանջով:

Եվ միայն ՀՅԴ-ն է, որ, լինելով 12 կետերի համահեղինակներից, պատրաստակամություն է հայտնել քննակում սկսել: Ավելին՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ եռյակի ուժերի նման մոտեցումը լուրջ չի` առաջարկում ես մի բան, ասում են` եկեք քննարկենք, դու հրաժարվում ես: Նման դիրքորոշումը, Արմեն Ռուստամյանի համոզմամբ, ոչնչի չի կարող հանգեցնել: Ստացվում է, որ եռյակի նպատակը միայն իրավիճակը սրելն է:

Եթե եռյակը 12 կետերի առաջնորդումը թողնում է «հասարակության վրա», ապա տարօրինակ է դառնում այդ միավորման առհասարակ գոյություն, քանի որ անհասկանալի էդառնում առհասարակ նրա ներկայությունը քաղաքական դաշում:

Նման զարգացման հնարավորությունը եռյակի ուժերը, կարծես թե, դեռևս հաշվի չեն առել, ինչը սակայն լուրջ քաղաքական հետևանքների կհանգեցնի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ