26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ելքը սեփական անձի ներսից կեղտը հանելն է ու այն մաքրելը

Մեր քաղաքական ու պետական բոլոր խնդիրների արմատները հոգևոր են: Որովհետև սխալը մտքի մեջ է սկսվում, սխալ մարդու հոգու մեջ է սկսվում, սխալը մարդու սրտից է ծնվում ու ձև ստանում իր կյանքում: «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ»:

Մեր ցավն այն է, որ և՛ իշխանությունն է սա անտեսում, և ընդիմությունը, և ժողովրդի մեծամասնությունը: Ելքը կա սիրելի մարդիկ: Ելքը սեփական անձի ներսից կեղտը հանելն է ու այն մաքրելը:

Այն ժամանակ Աստված կփոխի իրավիճակը (եթե իհարկե հավատում էք Աստծուն, այլ ոչ թէ մտածում որ հոգևորն ու քաղաքականությունը չպիտի խառնել իրար: Եթե այդպես լինի, ապա ձեր առօրյա կյանքը միշտ կկառավարի կեղտն ու մեղքը: Դուք երկու կողմից իրար կվիրավորեք, կպիտակավորեք, կպաշտեք չեղած բաներին, որոնք ձեզ չեն կարող օգնել, ու ավելի կտառապեք:) 

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ